Եթե դուք կարեւորում եք Հայաստանում արվեստի այլընտրանքային կրթության զարգացումը, անվճար, ժամանակակից եւ արդիական գիտելիքի տրամադրումը, ցանկանում եք համագործակցել եւ ձեր ներդրումն ունենալ Հայաստանում հասարակության արդիականացման, երիտասարդներին աջակացնելու եւ արվեստի զարգացման գործում, ապա Մեդիալաբն այն հարթակն է, որտեղ ձեր աջակցությունն առավելագույն արդյունք կտա եւ կնպաստի նոր ապագայի կերտմանը:
2007 թվականից սկսած՝ Ֆոկուս արվեստի ՀԿ-ի ներքո գործող Մեդիալաբը անվճար կրթություն է տրամադրում երիտասարդ արվեստագետներին եւ արվեստով հետաքրքրվող մասնագետներին. այն բաց արվեստանոց է, որը զարգացնում է երիտասարդների արվեստային եւ ստեղծագործական հմտությունները, տրամադրում քննադատական ու վերլուծական մտածողության գործիքներ, նախագծեր իրագործելու տեխնիկական հնարավորություններ, խորհրդատվություն, կապեր:
Մեդիալաբի կիսամյա ուսումնական ծրագիրը կազմված է 10 տեսական և գործնական դասընթացներից, որոնք վարում են ոլորտի լավագույն մասնագետները, և դասընթացներին զուգորդող միջոցառումներից, որոնց ընթացքում կազմակերպվում են հանդիպումներ, վարպետության դասեր Հայաստանի և արտերկրի արվեստագետների եւ ոլորտի մասնագետների հետ:
ՄԵԴԻԱԼԱԲԻ ծրագրերը 2018-2020-ին
- Մասնագիտական գրականության՝ դասագրքերի եւ ուսումնական ձեռնարկների ձեռքբերում եւ թարգմանություն
- Ավելի հարմարավետ պայմաններ ուսանողների կրթական գործընթացի կազմակերպման համար
- Համագործակցային նախագծերի եւ ծրագրերի ընդլայնում
- Արվեստի այլընտրանքային կրթություն տրամադրող դպրոցի հիմնում
- Գործունեության հիմնական տարածքի ձեռքբերում