Mirza Ghalib Street,56B, Kolkata 700016, WB India, (9133)40109051
Հայկական քոլեջ-ճեմարանը հիմնադրվել է 1821-ին Կալկաթայում: Քաղաքի ամենահին կրթական հաստատությունը բացվել է հայ բարերարներ Աստվածատուր Մուրադխանյանի և Մնացական Վարդանյանի նախաձեռնությամբ: 1828-ին ճեմարանում բացվեց «Արարատյան» գրադարանը, որն ուներ ամենամեծ հայկական գրքերի և ձեռագրերի հավաքածուն աշխարհում: Ցավոք, ներկայումս, գրադարանի հարուստ հավաքածուն գրեթե ամբողջությամբ կորչել է: