Ցանկացած ծնող, վաղ թե ուշ , կանգնում է այս ընտրության առաջ` ինչ մասնագիտություն ընտրել իր երեխայի համար: Երբ ապագա մասնագիտությունն ընտրվում է, այդ պահից սկսած, շատ ծնողներ նույն ռազմավարական սխալն են թույլ տալիս` արգելելով երեխաներին ազատ ժամանակը վատնել փողոցում և հորդորելով այդ ժամերն առավել արդյունավետ օգտագործել` ուշադրությունը սևեռել միմիայն ուսման վրա: Այնինչ, այսօր երևանյան փողոցները երիտասարդներին նաև ակտիվ սպորտով զբաղվելու բազում հետաքրքիր տարբերակներ են առաջարկում:
Այս երիտասարդ աղջիկներն ու տղաներն ամեն օր ապացուցում են շրջապատին և իրենց ծնողներին, որ կարելի է փողոցում նույնպես կրթվել` կրթվել սպորտով, շատ դեպքերում նաև համատեղելով պրոֆեսիոնալ սպորտն ու մասնագիտական ուսումը: Նրանք նաև ապացուցում են, որ վաղ տարիքից սպորտին պատշաճ վերաբերմունք ցուցաբերելը կարող է նաև օգնել մասնագիտական աճին:
Սպորտով զբաղվելը տոնուսի է բերում ոչ միայն մարմնի մկանները, այլև ակտիվացնում է ուղեղը: Երեխան սկսում է ավելի պարզ ու արագ դատել: Սպորտը խթանում է դիմադրողականության բարձրացմանը, կոփում է կամքը, զարգացնում է արագ կողմնորոշվելու ունակությունը, սովորեցնում է թիմային մտածելակերպի:
Street Workout Armenia-ի մարզումները, ինչպես և բոլոր տեսակի ամենօրյա մարզումները, տևում են 2 ժամից ոչ ավել և ոչ մի կերպ չեն կարող խանգարել ուսմանը, իսկ թիմային սպորտաձևերը, ինչիպիսին է բասկետբոլի, ֆուտբոլը և այլն, երեխայի մեջ ձևավորում են առաջնորդի որակներ և կոլեկտիվում աշխատելու ունակություններ: Ընդանրապես, ցանկացած մարզաձև երեխայի մոտ ձևավորում է նպատակասլացություն, իսկ այդպիսի որակները ուսման մեջ հաստատ պետք կգան: