Փետրվարի 25, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկինիկայի թատրոնի դահլիճ, հեղինակային երգերի երեկո. Վահե Քոչարը խոստանում է՝ փորձելու է հուզել, բայց ոչ տխրեցնել հանդիսատեսին:
Երաժիշտը պլանավորում է 100 համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին. ելույթները ոչ միայն համերգասրահներում են լինելու, այլեւ եկեղեցիներում:
Վարդապետի մշակումները Կեիկոն զգում է հայից ոչ պակաս։ Imyerevan.com-ը զրուցել է նրա հետ ու բացահայտել ճապոնացու սիրո գաղտնիքը։
Right Way («Ճիշտ ուղի») ռոք փառատոնի ընթացքում ելույթ ունեցան չորս հայկական խմբեր՝ Like in Syberia, Voo Doo և Perfect Legacy, «Նաիրի»: Համերգի մասին լավագույնս կպատմեն լուսանկարները:
Հին ոսկոր Ստեփան Շաքարյանը վերհիշում է մութ ու ցուրտ տարիները, «քյարփինջով» տաքացվող ոտքերն ու բացահայտում անշարժ գույք չդառնալու իր բանաձևը:
Ի՞նչ է մեզ սպասվում նոյեմբերի 17-ին Տիկնիկային թատրոնում կազմակերպված Right Way փառատոնին: Հայկական ռոքին ավելի լավ ծանոթանալու համար մենք բարձրացանք երևանյան կտուրներից մեկը:
Հայաստանի պետական կամերային նվագախմբի ղեկավարը պատմում է եվրոպացի հանդիսատեսի, հայ և օտարերկրացի երաժիշտների տարբերության ու Երևանում անցկացրած մանկության մասին:
Արդեն կես տարի է, ինչ «Յոթ ութերորդական» երաժշտական նախագիծը մեկնարկել է՝ իր շուրջը համախմբելով ռուս երաժիշտ-վիրտուոզների և հայտնի հյուրերի։ Նախագծի հեղինակը մեր հայրենակիցն է՝ Վարդան Կարիմյանը։
Ճանապարհը հայերի համար փիլիսոփայական նշանակություն ունի։ Մենք անընդհատ ճանապարհում ենք որևէ մեկին, մեկ-մեկ էլ՝ դիմավորում։ Հայկական ահռելի Սփյուռքը՝ վկա։ Ըստ այդմ՝ հավաքեցինք հայկական «ճանապարհային» երգերի տասնյակ:
Եթե նրանց լսես, ապա բոլորի մոտ բուռն ստեղծագործական շրջան է, բոլորը փակվել են իրենց ձայնագրման ստուդիաներում ու արարում են: Իսկ ի՞նչ է կատարվում իրականում։